[{"data":1,"prerenderedAt":160},["ShallowReactive",2],{"$fxABT0GCAPbqWiRyJj0AKzNpGm5AkZmCtqTwBrkZFcKc":3,"article-how-color-affects-a-person's-mood":28},{"cottonCollections":4,"linenGroups":23},[5,10,14,19],{"id":6,"title":7,"slug":6,"icon":8,"enableFabricColor":9},"kids","Մանկական","mdi-teddy-bear",true,{"id":11,"title":12,"slug":11,"icon":13,"enableFabricColor":9},"monochrome","Միագույն","mdi-checkbox-blank-outline",{"id":15,"title":16,"slug":15,"icon":17,"enableFabricColor":18},"luxury-satin","Լյուքս սատին","mdi-domain",false,{"id":20,"title":21,"slug":20,"icon":22,"enableFabricColor":9},"print","Տպված","mdi-bee-flower",[24],{"group_id":25,"name":26,"label":27},"00031","linen","Վուշ միագույն",{"id":29,"title":30,"body":31,"description":149,"extension":150,"meta":151,"navigation":9,"path":156,"seo":157,"stem":158,"__hash__":159},"articles/articles/how-color-affects-a-person's-mood.md","Ինչպե՞ս է գույնը ազդում մարդու տրամադրության վրա",{"type":32,"value":33,"toc":145},"minimark",[34,46,55,61,64,67,70,75,78,83,86,91,94,99,102,107,110,115,118,121,126,129,132,137,140],[35,36,37,38,45],"p",{},"Անկողնային պարագաներ, վարագույր և հագուստ կարելու համար ցանկալի է, որ կտորի մանրաթելը լինի բնական, առանց արհեստական հավելումների, ինչպիսին են ",[39,40,44],"a",{"href":41,"rel":42},"https://mkrat.am/categories/linen",[43],"nofollow","վուշը"," և բամբակը։",[35,47,48,49,54],{},"Շատ կարևոր է նաև կտորի գույնի ընտրությունը: Գուները ունեն տրամադրության վրա ազդելու հատկություն, կախված տարվա եղանակից և այն աշխարհագրական վայրից, որտեղ դուք բնակվում եք, կան ազգային գույներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել, ենթագիտակցության մակարդակի վրա գտնվող գույնընկալման այս նուրբ զգայարանները ունեն յուրաքանչյուր ոք, կարող եք գույների ընտրությունը վստահել դիզայներներին, բայց անպայման լսեք ձեր ներաշխարհում տիրող վիճակին և որոշում կայացնելիս առաջնորդվեք ոչ թե տենդենցների կամ դիզայներների առաջարկած գույները, այլ դուք որոշեք, թե ինչ գույնի հագուստ կամ ",[39,50,53],{"href":51,"rel":52},"https://mkrat.am/",[43],"անկողնային պարագա պատվիրել","։Վստահ ենք, որ ձեզ առաջարկվող գույների նկարագիրը կօգնի ընտրել այն գույնը, որն ավելի մոտ է ձեր գեղագիտական ճաշակին և նախասիրություններին։",[35,56,57],{},[58,59,60],"strong",{},"ՍՊԻՏԱԿ",[35,62,63],{},"Սկանդինավյան երկրներում սիրված, մաքրության, ազատության, անմեղության, թեթևության, կատարյալ և ամբողջական լինելու, միաժամանակ պարզ և բարդ զգացողություններ առաջացնելու հետ կապված գունատեսակ է: Անտիկ դարաշրջանի մեծահարուստների, քրմերի ու հարսների նախասիրած գույնը։ Այն խորհրդանշում է որոշումներ կայացնելիս բացարձակ ինքնավստահություն ու մտքի ազատություն հանդես բերելու, նոր ուղի ընտրելու, սկիզբների սկիզբը դառնալու ընդունակությունները։",[35,65,66],{},"Սպիտակ գույնն ասում է, որ մենք բոլորս հավասար ենք, վստահություն է ներշնչում, ոգեշնչում է և առաջ մղում: Շատ վաղուց տարբեր աստվածների պաշտամունքի սպասարկուները սպիտակ զգեստ էին կրում՝ ոչ թե գույների մեջ պատահական ընտրություն կատարելով, այլ այն պատճառով, որ նրանց կարծիքով սպիտակը պաշտպանում էր և հմայում։ Ասպետների համար նա հավատքի, մաքրության, ուժի և արդարության խորհրդանշան էր:",[35,68,69],{},"Ինտերիերի սպիտակ գույնը կօգնի ձեզ վանել վախերն ու անհանգստությունները, ֆիզիկապես ավելի լավ զգալ, լցվել էներգիայով, օրգանիզմը մաքրել վնասակար գործոններից /շլակ/ և տոքսիններից: Ավելին. սպիտակ գույնը դրական է ազդում նրանց վրա, ովքեր խնդիրներ ունեն տեսողության օրգանների կամ էնդոկրին համակարգի հետ։",[35,71,72],{},[58,73,74],{},"ԱՂՅՈՒՍԱԳՈՒՅՆ",[35,76,77],{},"Աղյուսագույնը հարմարավետության, գրավչության, պաշտպանվածության, ջերմութան, աշնանային զգացողություններ առաջ բերող գույն է: Այն երկրի, կայունության և անվտանգության գույնն է: Գոյություն ունի ֆեն-շույ կոչվող ձևավորման սկզբունք, ըստ որի՝ հարկավոր է սենյակի մուտքը զարդարել աղյուսագույն տարրերով, ինչը պաշտպանվածութան և անվտանգութան ներքին զգացում է առաջացնում: Արժե ընտրել այս գույնը, եթե դուք ձեր մեջ չունեք բավարար չափով ինքնավստահություն և խանդավառություն, բայց այնհարկավոր է ընտրել ոչ թե շրջապատի վրա արտակարգ տպավորություն գործելու նպատակով, այլ պարզապես, որ ներքուստ ինքներդ ձեզ մեծ ձեռքբերումների հասնելու ընդունակ համարեք:",[35,79,80],{},[58,81,82],{},"ԲԱՑ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ",[35,84,85],{},"Բաց մոխրագույնը վսեմութան, հանդարտութան, ձգտման, հանգստութան, խորհրդավորութան զգացողութուններ է առաջ բերում: Որոշ հնդկական ցեղերում այս գույնը բարիդրացիական կապերի խորհրդանիշ էր: Բաց մոխրագույն երանգը ստեղծում է անմատչելի առեղծվածի արտաոովոր կերպար: Այն հարմարավետ է, քանի որ մեծ ուշադրություն չի գրավում իր վրա, այդ է պատճառը, որ այս գույնը հաճախ հանդիպում է վայրի գիշատիչ կենդանիների մորթիների գուներանգների մեջ։ Բաց մոխրագույնը համեստության և հասունության գույնն է: Բաց մոխրագույնը սպիտակի հետ ունեաած մերձավորութան շնորհիվ մարդկանց պարգևում է թեթևության, վեհության և հանդարտության զգացում: Այն հաճախ օգտագործվում է սկանդինավյան ոճում որպես այնպիսի բաղադրիչ, որը միավորում է ինտերիերի մասերը մեկ ամբողջության մեջ, լցնում սենյակը լույսով և առաջ բերում հարմարավետութան զգացողություն:",[35,87,88],{},[58,89,90],{},"ՄՈԽՐԱԿԱՊՈՒՅՏ",[35,92,93],{},"Այս գույնը սառը, հակասական, նպատակասլաց, երկիմաստ, բարդ զգացողութոուններ է առաջ բերում:Մոխրակապույտը համատեղում է քնքշությունն ու նարցիսիզմը, կոշտությունն ու զգացմունքայնությունը, սկզբունքայնությունն ու սենտիմենտալությունը, երազկոտությունն ու հասունությունը: Նրանք, ովքեր ընտրում են այս գույնը, օժտված են անհավանական վճռականությամբ, շարունակ խույս են տալիս հարմարավետ ապրելու սովորությունից և հաճախ այդպիսի մարդիկ իրենք երբեք չեն կարողանա ճշգրիտ կանխատեսել, թե ինչպես կվարվեն այս կամ այն իրավիճակում: Մի բան կարելի է հաստատ ասել՝ եթե սիրում ես մոխրակապույտը, ապա քեզ բնորոշ չեն կայունությունը, հանդարտութոունն ու կանխատեսելիությունը։ Մոխրակապույտ գույնը մենք խորհուրդ ենք տալիս ընտրել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն են զգում, բայց դրա համար նրանց պետք է ինչ-որ ենթագիտակցական խթան, որը կմղի նրանց շարժվել առաջ:",[35,95,96],{},[58,97,98],{},"ԿԱՊՈՒՅՏ",[35,100,101],{},"Կապույտը անսահմանութան, խորքայինի, լրջմիտի, համառութան, կախարդիչի, ֆանտաստիկականի, երազելու նկատմամբ նախաիրություն ունեցողների գույնն է, կախարդութամբ զբաղվողների, մոգերի և մտածողների գույնը: Շատ տարիներ առաջ ենթադրվում էր, որ կապույտ հագած մարդիկ գիտեն ճշմարտությունը: Կապույտը կարող է ստիպել ձեզ խորապես մտածել ձեր կյանքի մասին, բայց այն երբեք ձեզ պատասխան չի տա՝ դուք ինքներդ պետք է գտնեք այն: Մարդիկ, ովքեր նախաիրություն ունեն այս գույնի հանդեպ, սովորաբար հակված են կարգ ու կանոն հատտատելու և համակարգելու կողմը, հատտատակամ են, համառ, անշահախնդիր, միշտ ունեն իրենց սեփական տեսակետը, արտաքուտտ լուրջ են, սակայն ներսում կարող են պահպանել մի ամբողջ աշխարհ՝ լի կախարդանքով և անհավատալի գաղափարներով։ Կապույտ գույնն օգնում է կենտրոնանալ և հանգստացնել հոգեկան փոթորիկները, նպատտում է վերականգնել նյարդային համակարգը։ Այս գույնը ճիշտ ընտրություն կլինի նրանց համար, ովքեր հոգնել են ամենօրյա եռուզեռից ու լարվածությունից, ցանկանում են ներդաշնակ լինել ոչ միայն ուրիշների, այլև իրենց հետ։",[35,103,104],{},[58,105,106],{},"ԳՐԱՖԻՏ /մուգ գորշագույն/",[35,108,109],{},"Գրաֆիտը /մուգ գորշագույն/ գրավիչ է զգայուն, միավորող, կայունացնող, ողջամիտ, զուսպ բնավորություն ունեցող մարդկանց համար։ Այս գույնը միավորում է սևի և սպիտակի հակադիր երանգները՝ ձգտելով ներդաշնակության, բայց միշտ գտնվում է սահմանային վիճակում: Նրանք, ովքեր նախընտրում են այս գույնը, լի են հուզական ապրումներով և հակված չեն դրանք փոխանցել ուրիշներին: Չնայած ներքին հակասությունների առկայությանը։ Մուգ գորշագույնի սիրահարները միշտ կարողանում են կայունացնել իրենց շուրջ ստեղծված իրավիճակը, գտնել լավագույն լուծումն իր միջավայրում ծագած ցանկացած կոնֆլիկտում։ Այս գույնը վկայում է իդեալին հասնելու մարդու ձգտման մասին, շարունակ իր հնարավորությունները որոնելու նրա մշտական ​​փնտրտուքի մասին։ Եթե ​​դուք ձեզ խոցելի եք զգում, այս գույնը ձեզ վստահություն կհաղորդի ձեր հանդեպ և կներշնի, որ շրջապատող աշխարհը ձեզ վտանգ չի սպառնում: Այս գույնի հետ միասին դուք ձեզ ավելի ազատ ու հանգիստ կզգաք։",[35,111,112],{},[58,113,114],{},"Փոշոտ-Վարդագույն",[35,116,117],{},"Փոշոտ-Վարդագույնը ռոմանտիկ, ընկերասեր, անմեղ, միամիտ, հոգատար, հարազատ, սիրալիր բնավորություն ունեցող մարդկանց սիրելի գունն է: Վարդագույնը ոչ նախանձ է առաջ բերում, ոչ էլ չարություն։ Մարդիկ, ովքեր սիրում են այս գույնը, շատ ընկերասեր են, զգայուն, տաղանդավոր, չեն հանդուրժում դաժանությունն իր տարբեր դրսևորումներով: Երբեմն կարող են լինել անկայուն. ցանկացած մանրուք կարող է նրանց մի պահ վշտացնել: Այս գույնի նկատմամբ նախաիիրութոուն ունեոողներ հակված են շրջապատել իրենց տունը հարմարավետությամբ, երազում են հավերժական մաքուր սիրո մասին և ամբողջ սրտով հավատում են հրաշքներին: Ենթադրվում է, որ վարդագույնի սիրահարներն ավելի երկար են ապրում, քան այլ գույների սիրահարները։ Մի անգամ Հնդկաստանի քաղաքներից մեկում իշխանությունները որոշեցին շենքերը ներկել այս գույնով, որպեսզի բարձրացնեն քաղաքի բնակիչների տրամադրությունը և դրանով իսկ հասնեն հանցավորության նվազմանը. զարմանալի է, սակայն շենքերը վարդագույն ներկելուց հետո իրավիճակը իսկապես բարելավվեց: Վարդագույնն ունակ է բարձրացնել տրամադրությունն ու ախորժակը, օգնում է, որ մարդը հանդարտվի, իջնի նրա սրտի զարկերի հաճախականությունը և կարգավորի քունը։",[35,119,120],{},"Վարդագույն տուֆից պատրաստված շենքերի շնորհիվ Հայաստանում ապրողներն էլ են վայելում այս գույնի նույն դրական ազդեցությունը։",[35,122,123],{},[58,124,125],{},"ԿԱՆԱՉ",[35,127,128],{},"Այս գույնը կայունութան, ներդաշնակութան, անվտանգութան, հուսալիության, փափկութան, հանգստության զգացողություններ է առաջ բերում մարդու մեջ:Կանաչ գույնն ասես իր մեջ պահպանում է կյանքի գաղտնիքը. առաջացնում է հանգստություն և անդորր պահպանելու ցանկություն՝ մղելով պարզապես հետևելու, թե ինչ է կատարվում շրջապատում։",[35,130,131],{},"Այն մարդիկ, ովքեր սիրում են այս գույնը, ունեն հանգիստ բնավորություն, աչքի են ընկնում նվիրվածությամբ, քաղաքակիրթ պահվածքով, ազնվությամբ և տեղի ունեցողը սթափ ու արդար գնահատելու ունակությամբ՝ հմտորեն խուսափելով բացասական հետևանքներից: Կանաչը ցրում է բացասական հույզերը, օգնում է կենտրոնանալ և լուրջ որոշում կայացնել, թեթևացնում է գերլարվածությունը և ունի քնաբեր ազդեցություն:",[35,133,134],{},[58,135,136],{},"ԱՆԱՆՈՒԽԱԳՈՒՅՆ",[35,138,139],{},"Այս գունը ամբողջականութան, կատարելութան, թարմութան, թեթևության, էներգետիկական զգացողություններ է առաջ բերում: Անանուխագույնը երիտասարդություն և թարմություն է խորհրդանշում։ Մեր նախնիները այս երանգին վերագրում էին կախարդական հատկություններ և կարծում էին, որ այն պաշտպանում է դժբախտ պատահարներից և անբնական մահից: Անանուխի գույնը նախընտրող մարդիկ խելացի են, հավասարակշռված և հանգիստ, սիրում են կարդալ և կարողանում են պատշաճ կերպով ներկայանալ հասարակությանը: Այս գույնը խորհրդանշում է կատարելութան հասնելու, նոր գործունեություն ձեռնարկելու այնպիսի ձգտումը, որը ձեզ ամբողջովին կկլանի իր մեջ:Սահուն ալիքները, որոնք համաչափորեն վազում են դեպի ափ, անանուխի երանգի առաջ բերած հիմնական պատկերացումներից են: Իր հանգստացնող ազդեցության շնորհիվ՝ անանուխի գույնը խորհուրդ է տրվում օգտագործել նրանց, ովքեր կարիք ունեն հանգստության և հարմարավետության զգացողության, երբ տուն են գալիս սթրեսով լի ծանր օրվա վերջում:",[35,141,142],{},[39,143],{"href":51,"rel":144,"title":51},[43],{"title":146,"searchDepth":147,"depth":147,"links":148},"",2,[],"Գույների նկարագիր","md",{"date":152,"featured_image":153,"createdAt":154,"slug":155},"2022-08-23T08:53:09.000+00:00","https://res.cloudinary.com/mkrat/image/upload/v1661417024/article/colors.jpg","2024-01-12","how-color-affects-a-persons-mood","/articles/how-color-affects-a-person's-mood",{"title":30,"description":149},"articles/how-color-affects-a-person's-mood","sC7zkhbfxMd4M3ea68tm0uSqC_eo1zIOzXJ3kQ7jDdw",1774256095257]