[{"data":1,"prerenderedAt":85},["ShallowReactive",2],{"$fxABT0GCAPbqWiRyJj0AKzNpGm5AkZmCtqTwBrkZFcKc":3,"article-where-does-cotton-grow":28},{"cottonCollections":4,"linenGroups":23},[5,10,14,19],{"id":6,"title":7,"slug":6,"icon":8,"enableFabricColor":9},"kids","Մանկական","mdi-teddy-bear",true,{"id":11,"title":12,"slug":11,"icon":13,"enableFabricColor":9},"monochrome","Միագույն","mdi-checkbox-blank-outline",{"id":15,"title":16,"slug":15,"icon":17,"enableFabricColor":18},"luxury-satin","Լյուքս սատին","mdi-domain",false,{"id":20,"title":21,"slug":20,"icon":22,"enableFabricColor":9},"print","Տպված","mdi-bee-flower",[24],{"group_id":25,"name":26,"label":27},"00031","linen","Վուշ միագույն",{"id":29,"title":30,"body":31,"description":74,"extension":75,"meta":76,"navigation":9,"path":81,"seo":82,"stem":83,"__hash__":84},"articles/articles/where-does-cotton-grow.md","Որտե՞ղ է աճում բամբակը",{"type":32,"value":33,"toc":70},"minimark",[34,38,41,44,47,50,53,56,59],[35,36,37],"p",{},"Բամբակենին փիփերթազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ է: Հայտնի է 35 տեսակ, որից 5-ը՝ մշակովի:",[35,39,40],{},"Բամբակենին թուփ է՝ կանգուն, ճյուղավորվող ցողունով, բարձրությունը՝ 70–140 սմ և ավելի: Տերևները կանաչ են՝ 3–7-բլթականի: Ծաղիկը խոշոր է, դեղին, բաց դեղին, վարդագույն, հիմնականում՝ ինքնափոշոտվող, երբեմն՝ խաչաձև փոշոտվող: Պտուղը 3–5-բնանի, բաց կամ մուգ կանաչ, երբեմն՝ կարմիր, հարթ կամ մանր փոսիկներով տուփիկ է, պարունակում է 20–40 ձվաձև, մազմզուկապատ սերմ: Սերմի կեղևի արտաքին բջիջներից առաջանում են բամբակի թելերը:",[35,42,43],{},"Բամբակենին արժեքավոր տեխնիկական, թելատու, ձիթատու և մեղրատու բույս է: Մշակովի տեսակներից ամենաարժեքավորը և տարածվածը 3-ն են. սովորական կամ մեքսիկական բամբակենին տալիս է բամբակի համաշխարհային հումքի 70%-ը. մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հնդկաստանում, Չինաստանում, Աֆրիկայի և Ավստրալիայի որոշ շրջաններում:",[35,45,46],{},"Պերուական բամբակենին եգիպտական նրբաթել բամբակենին է, որից ստացվում է երկարությամբ, բարակությամբ և ամրությամբ լավագույն թելը: Մշակվում է Եգիպտոսում, Սուդանում, Բրազիլիայում, Պերուում:",[35,48,49],{},"Հնդկաչինական բամբակենին մշակվում է Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, միջինասիական պետություններում: ՀՀ-ում բամբակենին մշակվել է մինչև 1966 թ.:",[35,51,52],{},"Բամբակենին շատ է սիրում ջերմություն, լույս, արգավանդ հող և խոնավություն: Սովորաբար այն աճեցնում են արհեստական ոռոգմամբ: Երբ պտուղը հասունանում է, նրա փեղկերը բացվում են և նրանից դուրս է գալիս սպիտակ, փափուկ մանրաթելի մի փոքրիկ զանգված: Մազիկների երկարությունը տարբեր է՝ 10-ից մինչև 65 մմ։ Հենց մազիկների համար էլ բամբակը մշակում են։ Մանրաթելը հավաքում են սերմերի հետ միասին` հիմնականում բամբակահավաք մեքենաներով: Հատուկ մեքենաները սերմերի վրայից հեռացնում են մանրաթելը և ուղարկում մանվածքային ֆաբրիկաներ, որտեղ բամբակը մանում են ու գործվածքներ գործում:",[35,54,55],{},"Բացի անկողնային պարագաների համար կտորներ պատրաստելուց բամբակը շատ բազմազան կիրառություն ունի։",[35,57,58],{},"Բամբակենու սերմերից քամում են ձեթ, որն օգտագործում են պահածոների արդյունաբերության, մարգարինի և օճառի արտադրության մեջ: Ձեթը քամելուց հետո մնում է քուսպը, որը խտացրած անասնակեր է, պարունակում է մինչև 40% սպիտակուցներ: Ձեթը քամելու ընթացքում առաջացած մյուս մնացորդներից անջատում են հանքաձյութ, որն օգտագործում են ճանապարհային ամուր ծածկույթների և ջերմակայուն լաքեր պատրաստելու համար: Սերմերի կեղևը կիրառում են էթիլ և մեթիլ սպիրտների արտադրության մեջ: Ցողունը վառելանյութ է և շինանյութ: Տերևներից անջատում են կիտրոնաթթու և խնձորաթթու:",[35,60,61,62,69],{},"Ընդունում ենք ",[63,64,68],"a",{"href":65,"rel":66},"https://mkrat.am/",[67],"nofollow","անկողնային պարագաների պատվերներ"," ։",{"title":71,"searchDepth":72,"depth":72,"links":73},"",2,[],"Բամբակենին թելատու, ձիթատու և մեղրատու բույս է","md",{"date":77,"featured_image":78,"createdAt":79,"slug":80},"2022-08-23T08:53:00.000+00:00","https://res.cloudinary.com/mkrat/image/upload/v1661586541/article/cotton.jpg","2024-01-14","where-does-cotton-grow","/articles/where-does-cotton-grow",{"title":30,"description":74},"articles/where-does-cotton-grow","G488EIA7LjM9T6SH6ytlUlNmOBZNIp3xRv6Bi1B2BKc",1774256095932]