[{"data":1,"prerenderedAt":145},["ShallowReactive",2],{"$fxABT0GCAPbqWiRyJj0AKzNpGm5AkZmCtqTwBrkZFcKc":3,"article-why-is-linen-considered-the-most-ecologically-clean-fabric":28},{"cottonCollections":4,"linenGroups":23},[5,10,14,19],{"id":6,"title":7,"slug":6,"icon":8,"enableFabricColor":9},"kids","Մանկական","mdi-teddy-bear",true,{"id":11,"title":12,"slug":11,"icon":13,"enableFabricColor":9},"monochrome","Միագույն","mdi-checkbox-blank-outline",{"id":15,"title":16,"slug":15,"icon":17,"enableFabricColor":18},"luxury-satin","Լյուքս սատին","mdi-domain",false,{"id":20,"title":21,"slug":20,"icon":22,"enableFabricColor":9},"print","Տպված","mdi-bee-flower",[24],{"group_id":25,"name":26,"label":27},"00031","linen","Վուշ միագույն",{"id":29,"title":30,"body":31,"description":134,"extension":135,"meta":136,"navigation":9,"path":141,"seo":142,"stem":143,"__hash__":144},"articles/articles/why-is-linen-considered-the-most-ecologically-clean-fabric.md","Ինչու՞ է վուշը համարվում էկոլոգիապես ամենամաքուր կտորը",{"type":32,"value":33,"toc":130},"minimark",[34,38,44,47,52,55,60,63,68,71,76,87,93,99,105,111,116,119],[35,36,37],"p",{},"Օրգանիկ վուշի մանրաթելով պատրաստված այս կտորները միագույն են, նախատեսված են ինչպես անկողնային հավաքածուներ, վարագույրեր, սփռոցներ, այնպես էլ խալաթներ, գիշերազգեստներ և զգեստներ կարելու համար։",[35,39,40],{},[41,42,43],"strong",{},"ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ",[35,45,46],{},"Վուշը էկոլոգիապես ամենամաքուր կտորն է, որը մարդկանց առաջարկում է տեքստիլ արդյունաբերությունը: Հնում վուշի գինը հավասար էր ոսկու արժեքին, իսկ այսօր բարձրորակ բնական վուշը հասանելի է գրեթե յուրաքանչյուրին ։ Վուշը բացառապես բուսական ծագում ունեցող կտոր է, որը պատրաստվում է վուշազգիների ընտանիքին պատկանող բույսերից։ Բույսի մշակման համար անհրաժեշտ չեն հավելյալ պարարտանյութեր և շատ ջուր, ինչը ապահովում է բնության միջոցների մինիմալ ծախս։ Վուշից իրերը երբ պիտանի չեն օգտագործման, նրանք շատ արագ կենսաքայքայվում են, լուծվում են հողում բնության հետ և չի վերածվում աղբի։ Գնելով վուշից պատրաստված այս կտորները դուք անուղղակիորեն կնպաստեք մեր մոլորակի ռեսուրսների խնայմանն ու էկոլոգիայի քիչ ախտոտմանը։",[35,48,49],{},[41,50,51],{},"ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ",[35,53,54],{},"Վուշի բերքահավաքը կատարվում է ամռան վերջին ։Հավաքված բույսը թողնում են դաշտերում 3-4 շաբաթ անձրևի և արևի տակ, այդպիսով վուշը ենթարկվում է բնական մշակման, այնուհետև մասնագետները ընտրվում են և առանձնացնում են ամենաերկար ցողերը և նրանց ենթարկում են գործարանային տարբեր տեխնոլոգիական մշակումների։ Ստանում են տարբեր հաստության մանրաթելեր, այնուհետև այդ թելերից հատուկ մանվածքային հաստոցների վրա գործում են կտորներ։",[35,56,57],{},[41,58,59],{},"ՓԱՓԿԵՑՈՒՄ",[35,61,62],{},"Մեր մոտ ներկայացված բոլոր կտորները շատ փափուկ են կոպիտ չեն ,քանի որ փափկեցվել են գործարանային պայմաններում ։ Սկզբից կտորը փափկեցնում են մեխանիկորեն, անցկացնելով փափկեցնող մեքենայի լիսեռների միջով: Այնուհետև լավագույն արդյունքի հասնելու համար, կտորը լվանում են օրգանական ֆերմենտներով հարստացված լուծույթներում, այդ տեխնոլոգիան կոչվում է enzyme washing կամ stone washing, որից հետո վուշը դառնում է փափուկ, թեթև և հաճելի մարմնի համար ։ Վուշի կտորից կարված անկողնում քնելիս ձեր մարմինը կենթարկվի բնական մերսման և միկրո պիլինգի, ի շնորհիվ վուշի մակերեսի վրա առկա բնական միկրո գոգավորությունների։",[35,64,65],{},[41,66,67],{},"ՆԵՐԿՈՒՄ",[35,69,70],{},"Միագույն ներկելուց առաջ գործվածքը ենթարկվում է պարտադիր սպիտակեցման։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ և ստանում են հարթ, միագույն մակերես, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես բարձրորակ ներկեր որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։",[35,72,73],{},[41,74,75],{},"ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ",[35,77,78,79,86],{},"Վուշի մանրաթելը պարունակում է հատուկ նյութ՝ սիլիցիում կամ կամ սիլիցիումի երկօքսիդ, որը բնական հակասեպտիկ է։ Վուշն ունի հակաբակտերիալ և վերքերը բուժող ազդեցություն։ ",[80,81,85],"a",{"href":82,"rel":83},"https://mkrat.am/categories/linen",[84],"nofollow","Վուշը հիպոալերգեն գործվածք է",", որը կարող է ապահով կերպով առաջարկվել բրոնխային ասթմայով տառապող մարդկանց։ ​​ Վուշից կարված անկողնում քնելիս մարմնի վրայի փոքր բշտիկները կամ վերքերը ավելի շուտ կվերանան, հակասեպտիկ հատկությունների շնորհիվ, վուշը բացարձակապես հիպոալերգեն է: Վուշը ունի ջերմամեկուսիչ հատկություններ, այն կարողանում է տաքացնել ցրտին և մաշկը սառեցնել շոգին։ Վուշից կարված հագուստով մարդու մաշկի մակերեսի ջերմաստիճանը շոգին 3-4 աստիճանով ցածր է, քան այլ կտորներից կարված հագուստով մարդու ջերմաստիճանը։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ),որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Վուշը նաև կարողանում է արտացոլել վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը, բարելավել արյան շրջանառությունը և նվազեցնել մարմնի հոգնածությունը: Այսպիսով վուշից կտորը գրեթե անփոխարինելի է դառնում հագուստի և անկողնային պարագաների արտադրության մեջ ։",[35,88,89,92],{},[41,90,91],{},"ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ"," 100% վուշե մանրաթել ։",[35,94,95,98],{},[41,96,97],{},"ՉԱՓ"," 1,50-2.50 մետր լայնք։",[35,100,101,104],{},[41,102,103],{},"ԽՏՈՒԹՅՈՒՆ"," 130-170 գր մեկ ք․մ․ վրա։",[35,106,107,110],{},[41,108,109],{},"ՀԱՎԱՍՏԱԳԻՐ"," «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։",[35,112,113],{},[41,114,115],{},"ՑՈՒՑՈՒՄՆԵՐ",[35,117,118],{},"Լվանալ հակառակ երեսից, 30- 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Պարտադիր չէ լվանալու ընթացքում օգտվել կոնդիցիոներներից: Ունի կեղտը վանող հատկություններ.շնորհիվ նրա որ չի էլեկտրականանում , փոշի և այլ իրեր չեն կպնում ։Վուշը ամեն լավանալուց հետո ավելի է փափկում ։Սա այն տեսակի կտորներից է, որոնք օգտագործվում են սերնդե սերունդ։",[35,120,121,125,126],{},[80,122,124],{"href":82,"rel":123},[84],"Կարում ենք  անկողնային պարագաներ","  մաքուր Վուշից ",[80,127],{"href":128,"rel":129,"title":128},"https://mkrat.am/groups/00031",[84],{"title":131,"searchDepth":132,"depth":132,"links":133},"",2,[],"Linen կտորի նկարագիր","md",{"date":137,"featured_image":138,"createdAt":139,"slug":140},"2022-08-23T08:53:00.000+00:00","https://res.cloudinary.com/mkrat/image/upload/v1661330150/article/linen.jpg","2024-01-14","why-is-linen-considered-the-most-ecologically-clean-fabric","/articles/why-is-linen-considered-the-most-ecologically-clean-fabric",{"title":30,"description":134},"articles/why-is-linen-considered-the-most-ecologically-clean-fabric","h_xCaiuSe4TN04PsWTT_2gn37BDVSCF90blASfKM4LI",1774256096013]